Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նույնպես հեռացավ քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին Կարապետյանը հայտարարություն է տարածել։

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանը:

Նա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2018 թ․ նոյեմբերի 1-ին։

 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին 44 կողմ 10 դեմ  ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին․ նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը։