Վերջին շրջանում ՊՆ ի պաշտոնական հաղորդագրությունները անցնում են բոլոր տրամաբանական «ռամկաները»․ փորձագետ

Վերջին շրջանում ՊՆ ի պաշտոնական հաղորդագրությունները անցնում են բոլոր տրամաբանական «ռամկաները» ։

Հերիք չի, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է , որ ինչ որ ցուցարարներ ճանապարհ են փակել եւ չեն թողել որպեսզի վիրավոր զինվորին հոսպիտալ հասցնեն, հիմա էլ հայտարարում է , որ զորմասաի հրամանատարը ստուգել է կեցության պայմանները , բարոյահոգեբանական վիճակը եւ այլն։

Տղե’րք, զորամասի հրամանատարի գրեթե ամենօրյա գործառույթի մաս է կազմում էտ ամենը ՍՏՈՒԳԵԼԸ։

Էտ նույննա , որ հայտարարես, որ N զորամասի կապի դասակի հրամանատարը ստուգել է գումարտակի կապի միջոցները, կամ ասենք , զորամասի բուժծառայության պետը ստուգել է վերակարգ գնացող անձնակազմի ջերմությունը։

Հ.Գ Պաշտպանության նախարար եւ ԳՇ պետ ունենք, իր տեղակալներով, եթե ստուգելու բան կա , ապա իրենք անձամբ պետք է գնան ու ստուգեն….

 

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից