Որպես անհատ բժիշկ՝ ազատություն եմ ցանկանում Գառնիկ Իսագուլյանին. Արամ Սարգսյան

«Ավելի քան վստահ եմ, որ եթե ես զբաղվեի քաղաքականությամբ՝ որպես ընդդիմադիր անհատ և ինձ ինչ-որ պատճառներով ձերբակալեին, ոչ մի ընդդիմադիր կուսակցություն կամ կուսակցական չէր դատապարտի իմ ձերբակալությունը՝ բացառությամբ մի քանի անհատ ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքական գործիչներից: Իսկ գիտեք ինչու, որովհետև  քաղաքական հրահանգ չի լինելու կամ իրանց քաղաքական հայրը ես չեմ լինելու… Որպես անհատ բժիշկ՝ ազատություն եմ ցանկանում Գառնիկ Իսագուլյանին և բոլոր ձերբակալվածներին»,- գրել է բժիշկ Արամ Սարգսյանը և, որպես հետգրություն, հավելել. «Ատում եմ քաղաքականությունը»: