Ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել․ Վահե Գևորգյան

Սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ պարզաբանելով, թե ինչու է մերժում այս պրոցեսը։
«Երկրորդ պատճառն այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, ինչի առթիվ դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել,-ասաց Գևորգյանը՝

նշելով, թե ավագանու երկու անդամներ բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը իրենց շանտաժի են ենթարկել»։ «Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող, ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է»,-ասաց նա։