Ալիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում վրաց-ադրբեջանական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։