Հայաստանի Հանրապետության սողացող մասնատման և կազմաքանդման գործընթացը ստանում է ինստիտուցիոնալ բնույթ․ Աբովյան

Հայաստանի Հանրապետության սողացող մասնատման և կազմաքանդման գործընթացը ստանում է ինստիտուցիոնալ բնույթ, այլ կերպ ասած հակահայկական թուրքական մղձավանջը արդեն բավական ակտիվ «միս և արյուն է» ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը։

«Խնդիրը նույնիսկ թուրքերի և ադրբեջանցիների հետ բանակցությունների մասին չէ, որին շատ ակտիվ մասնակցում է կամ նախապատրասվում է մասնակցել Հայաստանի անադեկվատ իշխանությունները։

Խնդիրը ավելի խորքային է ։

Նկատե՞լ եք, որ թե՛ պետական եւ թե՛ հանրային դիսկուրսից իսպառ դուրս է մղվել Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքների վերադարձի խնդիրը, իսպառ չի քննարկվում, թե ինչպե՞ս պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի ֆաշիստ ղեկավարներին, որոնք կրում են ուղիղ պատասխանատվություն հայերի հանդեպ ռազմական հանցագործությունների համար ։

Չի խոսվում Հայաստանի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների կողմից ռազմական և տնտեսական ամրապնդման մասին (Գորիս Կապան օկուպացված ճանապարհին տեղակայված ադրբեջանական բենզալցակայանը վկա)։

Չի խոսվում Հայաստանի Հանրապետության լիակատար ոնչացված անվտանգային համակարգի վերականգման մասին։

Արցախի Հարնապետության լիարժեք անկախության տեսլականը ընդհանրապես կարծես թե արգելքի տակ է ։

Փոխարենը փսլնքոտ ստատուսներ ենք տեսնում, թե վայ մեր Մալենային ադրբեջանցիները շնորհավորեցին, կարծես թե մենք լիովին ցնդելենք և մոռացել, որ այդ նույն ադրբեջանցիների պետական կոնցեպտի մեջ ներառված է Արցախի և Հայաստանի լիակատար զավթման դրույթը։

Ժողովուրդ ջան, իրականում չեք հասկանում ի՞նչ է կատարվում, թե պարզապես նեղություն չեք ուզում տաք տրամաբանությանը և հասկանաք, որ իրականում ձեզ «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում տանում են սպանդի, քանզի այս թուրքադրբեջանական տրնգիի վերջը դա նոր արհավիրքներն են մեր գլխին։

Պարզապես մի հատ քարտեզ նայեք էլի, բան մի ասեք, պարզապես նայեք տարածաշրջանային քարտեզը և համադրեք տեղի ունեցող իրադարձությունները,փաշինյանական իշխանության նպատակները և թուրք֊ադրբեջանական տանդեմի իրական գործողությունները։

Ախր՛ դե լավ, բոլոր զգայարաներն անջատել եք, բայց դե ինքնապաշտպանական բնազդը պիտի ի վերջո աշխատի»,- գրում է նախկին պատգամավորը։