Երեկ Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները արդեն հարցաքննվել են. ՔԿ

Երեկ Հայաստան վերադարձած տասը գերիները արդեն հարցաքննվել են։

Նրանք հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չունեն։

Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց ևս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանին էին վերադարձվել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։