Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին

Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերորդ ալիքին: ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում:

Աշխարհում շեշտակի նվազել է կորոնավիրուսից մահերի թիվը, բայց մեր երկրում շարունակում են համոզել, որ կորոնավիրուսից մահերի մեծ թիվը նորմալ է: Ոչ, նորմալ չէ, դա ներպետական առողջապահական համակարգի ցածր արդյունավետության ուղիղ ինդիկատորն է:

Նիդեռլանդներում նոր սահմանափակումների, իսկ Իսրայելում վիրուսին դիմակայելու լրացուցիչ միջոցների փնտրտուքի պատճառը Օմիկրոն շտամն է, որը ըստ հետազոտողների արագորեն կտարածվի ողջ ձմռան ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Օմիկրոնի դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 1,5-3 օրը մեկ՝ փաստագրված տարածմամբ:

Օմիկրոնն արտասովոր, տարօրինակ վարակիչ է: Այն համարվում է նույնքան վարակիչ, որքան կարմրուկը, որը ամենավարակիչ վիրուսիներից է:

Երկու դոզայի պատվաստանյութերից առաջարկվող պաշտպանությունը բավականին լավ է հատկապես ծանր հիվանդությունների դեմ: Դրանք արդյունավետ պաշտպանություն են ապահովում Դելտա շտամի պարագայում: Այնուամենայիվ, Օմիկրոնի դեպքում պաշտպանությունը զգալիորեն նվազում է:

Covid-19 հիվանդության Օմիկրոն տարբերակի բարձր վարակելիությունը քննարկման առարկա է դարձրել նաև հարցը` արդյո՞ք պատվաստանյութերը կպաշտպանեն մեզ:

Միջազգային առողջապահական համակարգի մասնագետները պնդում են`այո` առավել ևս եռակի պատվաստվածները, պատվաստումից հետո խթանիչ ներարկումներով պատվաստվածները (booster):

Մարդիկ, ովքեր պատվաստված չեն, պետք է սկսեն գործընթացը հենց հիմա:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից