Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայանի բացմանը մասնակցել է SOCAR-ի նախագահը

Սյունիքի մարզի Որոտան գյուղի վարչական տարածքում Ադրբեջանը SOCAR-ի բենզալցակայան է տեղադրել։ Այսօր տեղի է ունեցել դրա հանդիսավոր բացումը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված կայանի բացմանը մասնակցել է SOCAR-ի նախագահ Ռովնաղ Աբդուլաևը։

Հիշեցնենք, որ SOCAR-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է։