ԵՄ հայտարարությունը՝ 10 ռազմագերիների վերադարձի մասին

Հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ գրասենյակի Ֆեյսբուքի էջում։

«Այս կարևոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը»,-նշված է գրառման մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան. հայտնի են նրանց անունները։