Արմավիրի մարզպետի օգնականներ են նշանակվել Աննա Միքայելյանը և Ֆելիքս Պողոսյանը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար Աննա Միքայելյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 7-ից կնքել անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր՝ մեկ ամիս փորձաշրջանով՝ համաձայն հավելվածի»։

Մեկ այլ որոշմաբ Արմավիր Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի օգնական է նշանակվել Ֆելիքս Պողոսյանը։ Նա դեկտեմբերի 3-ից զբաղեցրել է պաշտոնը։