Իրանը և «4+1» խումբը նոր փաստաթուղթ են մշակել

Վիեննայի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները կվերսկսվեն տասը օր ընդմիջումից հետո: Չնայած որոշ եվրոպացի պաշտոնյաների և որոշ երկրների լրատվամիջոցների տարածած աղմուկին,  կողմերը կարողացել են ընդհանուր եզրեր գտնել: Գրում է parstoday.comը

ՀԳՀԾ-ի անդամ երկրների ավագ բանակցողները անցած շաբաթվա բանակցություների արդյունքները ամփոփելու նպատակով կրկին կհավաքվեն Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում: Այս բանակցությունների նպատակն է չեղարկել ճնշող պատժամիջոցները։

Եվրոպական երեք երկրների պատվիրակությունները վերադառնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Իսկ համաձայնության տեքստի մշակման հարցում  զգալի առաջընթաց է գրանցվել։

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման նպատակով Վիեննայի բանակցությունները շարունակվում են  դրանք կործանելուն ուղղված ընդդիմադիր ԶԼՄ-ների արշավի և Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների ֆոնին, սակայն Իրանի ջանքերի շնորհիվ, դրանցում  զգալի առաջընթաց է արձանագրվել: