Հայաստանը ծրագրում է վերականգնել երկաթուղու՝ Ադրբեջան տանող 45 կմ հատվածը

Հայաստանի կառավարությունը ծրագրում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ 45 կիլոմետրանոց հատվածը, ինչի վրա կծախսի մոտ 200 մլն դոլար։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է  հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Փորձագետների նախնական գնահատականներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար։ Հատվածի երկարությունը (Հայաստանի տարածքով – ծան.՝ ՏԱՍՍ-ի) ընդհանուր առմամբ կկազմի մոտ 45 կմ, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 340 կմ է»,- նշել է նա։