Վահագն Գևորգյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»:

Հավելենք, որ Վահագն Գևորգյանը Աբովյանի նախկին քաղաքապետն է։