Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը

Այսօր 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը։

Պետրոսյանը 1966-1970թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996թթ.` դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի և աշխատանքային խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
Նա իրավաբանների առաջին միության հիմնադիրն է (1989թ․) և շուրջ 150 գիտական աշխատանքների հեղինակ։

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում։