Ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումը համակարգող հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչի գրասենյակից  հայտնում են, որ Հանձնաժողովի հիմնական նպատակներից է Եվրոպական դատարանի վճիռների կատարման առավել արդյունավետ մոտեցումների մշակումը: