Սկսում ենք երկրի գլխավոր դատախազի հրաժարականի գործընթացը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Մենք՝ որպես ընդդիմություն, սկսում ենք Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա գլխավոր դատախազության բոլոր աշխատակիցներին, ում համար թանկ է Հայրենիքը, կոչ արեց համախմբվել, միանալ ժողովրդին և պահանջել արժանի դատախազություն ձևավորել։

«Գլխավոր դատախազությունը փորձում է կոտրել  ժողովրդի դիմակայությունը։ Մենք դա թույլ չենք տա։ Քրեական գործեր են հարուցում անձանց դեմ, ովքեր ոտքի են կանգնել՝ ի պաշտպանություն իրենց Հայրենիքի։ Դատախազները պատասխան կտան ապօրինի քրեական գործերով որպես մեղադրողներ հանդես գալու համար։ Կոչ եմ անում դադարեցնել անօրինական հրահանգներ տվող մարդկանց ծառայելը։ Այսօր ձեր աչքի առաջ Հայաստանը բզկտվում է, և դուք չեք ցանկանում դիմակայել դավաճանների դեմ, անտեսում եք ծանր հանցագործությունների նշաններ պարունակող փաստերը»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում