Նիկոլն այս պատերազմի ամենամեծ հրահրողն է եղել, մեզ դավաճանությամբ են պարտության մատնել (տեսանյութ)

Նկատի ունենալով Նիկոլ հողատուին ու նրա իշխանությանը, նախկինում ՀՀ գլխավոր դատախազության վերահսկող դատախազ, այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, 2008-2021թթ. Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար, այժմ Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Սոկրատ Հովսեփյանը LIVEnews.am-ի տաղավարում ասաց.

«Այսինքն ստացվում է, որ պատերազմը մեր ժողովրդին հրամցրեցին, ժողովրդի ոգին կոտրեցին և վերջում էլ, հիմա իրենք ինչ են ասում. մենք պատերազմում պարտվել ենք: Բա, լավ, որ պատերազմում պարտվել ես, դու այս պատերազմը գիտեիր, որ պետք է լիներ, երբ Ռուսաստանը քեզ առաջարկեց համատեղ զորավարժություններ անել, ինչո՞ւ չհամաձայնեցիր:

Նիկոլն այս պատերազմի ամենամեծ հրահրողն է եղել, նա ասաց` Արցախը Հայաստան է և վերջ: Բայց , միևնույն ժամանակ, ես ուզում եմ հարցնել. Նիկոլ, դու ասում էիր Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել, ես իրավունք չունեմ խոսելու Արցախի ժողովրդի անունից, իսկ քեզ ո՞վ թույլատրեց, որ դու Արցախի ժողովրդի անունից այդ կապիտուլյացիան ստորագրեցիր… Հայաստանը պատերա՞զմ էր հայտարարել Ադրբեջանին, Հայաստանը պատերազմի մե՞ջ էր… Չէ՛: Բա ի՞նչ բարոյական իրավունքով ստորագրեցիր այդ կապիտուլյացիայի ակտն առանց պատերազմի, և վերջում ասում ես, թե նրանք ուժեղ են:

Ես ձեզ ասում եմ` մեզ դավաճանությամբ են պարտության մատնել, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք հերոսական ժողովուրդ ենք, մեր հերոս տղերքը կռվել են, ուղղակի դավաճանությունը մեր ժողովրդին բերեց այդ բանին… Երբ որ պատերազմի դաշտում պարտվում է զինվորը, զինվորին չեն հարցնում ինչու պարտվեցիր, հրամանատարին են հարցնում ինչու պարտվեցիր: Նիկոլ, ես քեզ հարցնում եմ` ինչու պարտվեցիր, և այսօր դու իրավունք չունես պարտվելուց հետո Հայաստանի ղեկին լինել»:

 

Մանրամասները` տեսանյութում