Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին․ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Չարիքի կառավարության նպատակը մեկն է՝ մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը:

Ուրբաթ օրը, ժամը՝ 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։

Դիմադրությո՛ւն Ապօրինություններին

Դիմադրությո՛ւն Բռնապետությանը

Դիմադրությո՛ւն Ազգադավերին»։