ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից բացահայտվել է Կառավարության կողմից ընդունած որոշման և դրա գործնական չկատարման հերթական փաստը

ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից բացահայտվել է Կառավարության կողմից ընդունած որոշման և  դրա գործնական չկատարման  հերթական փաստը:

44-օրյա պատերազմի մասնակիցներին աշխատանքով ապահոված գործատուներին պետական աջակցություն տրամադրելու հանգամանքն ամրագրվել էր դեռևս օգոստոսին (Օգոստոսի 12, 1326-Լ) ընդունված որոշմամբ:

Սակայն մինչ օրս նման պրակտիկա ձևավորելու շուրջ որևէ քայլ չի կատարվել:

ՀՀԿ Հանրային ընդունարանի կատարած հարցմանն ի պատասխան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի տրամադրել որևէ տեղեկություն  վերոնշյալ որոշման կատարումն ապահովելու և տրամադրված աջակցության դեպքերի մասին:

Գրեթե  կես տարի ուժի մեջ մտած որոշում, որը որևէ գործնական քայլի չի հանգեցրել:

ՀՀԿ Հանրային ընդունարան