ՄԱԿ-ը ողջունել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ընթացքում Իրանի կողմից բարի կամքի դրսևորումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը ողջունել է Քարաջի Թեսա միջուկային համալիրում ՄԱԳԱՏԷ-ի վնասված տեսախցիկները փոխարինելու՝ Իրանի թույլտվությունը: Գրում է parstoday.com-ը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ողջունելով ԱՄԳԱՏԱԷ-ի հետ համագործակցության ընթացքում Իրանի կողմից բարի կամքի դրսևորումը, Ֆարղան Հաղն ասել է. «Մենք ողջունում ենք Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների հետ կառուցողական համագործակցությանն ուղղված ցանկացած քայլ»:

Ֆարհան Հաղը հավելել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և նրա տեղակալն ԱՄՆ-ին խնդրել են   չեղարկել ՀԳՀԾ-ում նշված  պատժամիջոցները, երկարաձգել Իրանի նավթի առևտրի համար սահմանված բացառությունները, իսկ Իրանին խնդրել են հետ կանգնել իր գործողություններից, որոնք հակասում են միջուկային գործարքին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ ներկայումս կողմերը բանակցում են և  նարնց պետք է թույլ տրվի ինքնուրույն որոշում կայացնել պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ վերադառնալու ուղիների վերաբերյալ: