Ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ․ Թեհմինա Վարդանյան

Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ է հանդես եկել, ստորագրահավաքին միացել է ավագանու 39 անդամ: