Հայաստանի գոյության համար կենսական նշանակության գործընթացները իշխանությունների կողմից ՄՒՏՈՒՄՆԱՎՈՐ մղվել են հետին պլան

Ժողովուրդ ջան, դուք հասկանո՞ւմ եք, որ ներքին քաղաքական խնդիրների շղարշի տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնք, ունենալով Հայաստանի գոյության համար  կենսական նշանակություն, այնուամենայնիվ, փաշինյանական իշխանությունների կողմից ՄՒՏՈՒՄՆԱՎՈՐ մղվել են ետին պլան։

Մի քանի ակնհայտ փաստ.

1․ Նկատե՞լ եք, որ տեղեկատվական, հանրային և քաղաքական դիսկուրսից ընդհանրապես դուրս են մղվել  Արցախի վերաբերող հարցերը։

2․ Նկատե՞լ եք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերը ակտիվորեն փոխարինվել են հայակործան, հակապետական, ապազգային «օրակարգով», օրինակ՝ Հայաստանի և հայերին հետևողականորեն ոչնչացնող վայրենի Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բարիշելու» շինծու, լկտի, ինքնասպան գործընթացներով։

3․ Նկատե՞լ եք, որ փաշինյանական վերնախավը ուղղակի արդեն չի խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին։ Դե Գորիս-Կապան ավտոմայրուղու ոդիսականի մասին էլ չեմ ասում։

4․ Նկատե՞լ եք, որ թուրք-ադրբեջանական վիժվածքների  կողմից հայերին ահաբեկելու, սպանելու, առևանգելու մասին նույնպես աշխատում են քիչ խոսել։

5․ Եվ որպես «вишенка на торте»՝ այս իշխանությունները շատ հետևողական գնում են թուրքերի և ադրբեջանցիների հետ տարատեսակ գործընթացների, որոնք միտված են իրավական առումով  ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ Արցախի հարցի տեղափոխումը  դե-յուրե ադրբեջանական  «ներքին խնդիրների» տիրույթ + քողարկված թուրքերի նախապայմանների ընդունումը (Ցեղասպանության հարցից սկսած և վերջացրած Սյունիքով ադրբեջանաթուրքական տանդեմին ճանապարհ տրամադրելը) հայ-թուրքական հարաբերությունների վերաձևավորման շրջանակներում։

Էս չլինի՞ մերվել եք. հհնն՞

…շարունակելի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից