Մղձավանջ

Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս երեքով՝ Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մանթաշյան, Մամիկոն Ասլանյան։ Արդեն հաշիվը կորցրել եմ քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդվողների։Նրանք հաշվվում են տասնյակներով, եթե ոչ ավելին։ Այսպիսի շինծու քր․ գործեր Հայաստանում 1937թ․ ի վեր չեն եղել։ Սրան զուգահեռ ոչնչացվում են դատական, ՏԻՄ,  ԲՈՒՀ-ական, հանրակրթական համակարգերը։Եթե այս ամենին գումարենք Արցախի կորուստն ու նաև ողջ Հայաստանի գլխին կախված վտանգը, ապա դուրս է գալիս, որ մի ճիվաղ իր ողորմելիներով զավթել և ոչնչացնում է Հայաստանը։ Իսկ ավելի սարսափելին այն է, որ նորից ու նորից կրկնեմ․ այս ամենը փաստորեն հանդուրժում ենք, քանի որ լուրջ դիմադրության շարժում չի ստեղծվում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից