Զելենսկին ցանկանում է օգտագործել «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինի հետ հանդիպելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Նման գործիքի (Հյուսիսային հոսք 2) շնորհիվ ես կարող էի հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահի հետ, որտեղ որոշակի առաջընթաց կարող էր լինել «Մինսկի» իրականացման կամ հակամարտությունը դադարեցնելու այլ քայլեր կարող են լուծվել: Բայց դա նրա իրավունքն է: Վստահ չեմ, որ նա կլսի ինձ»,- ասել է Զելենսկին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք 2»-ը  արդար գործիք է եվրոպացի առաջնորդների ձեռքում։ «Այսօր մենք խոսեցինք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ «Հյուսիսային հոսք 2»-ի մասին: Կարծում եմ, սա անվտանգության խնդիր է, ես նույնիսկ չեմ խոսում էներգետիկ անվտանգության մասին: Սա, սկզբունքորեն, շատ լուրջ գործիք է Ռուսաստանի Դաշնության հետ խոսելու համար»,- կարծում է Զելենսկին։