Ֆաշիստ Ալիևը իրավունք է ստացել լիարժեք արդարացնել իր հակահայկական քայլերը

Հայաստանի ներկայիս  իշխանության  անգերազանցելի և տիեզերական մակարդակի աբսուրդիզմը և անգրագիտությունը բերել է, բերում և վստահ եմ, էլի կբերի այնպիսի անդառնալի հետևանքների, որ նույնիսկ պատկերացնել չի ստացվում։

Բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք, որ իրենց բառերը և գործողությունները բերում են այնպիսի ծանր հետևանքների, որ պարզապես ապշում ես։

Օրինակ բոլորս վստահաբար կհիշենք, թե ինչպես մեր ռազմագերիները իշխանական  քարոզչամեքենայի թեթև ձեռքով ընտրություններից առաջ հռչակվեցին «հերոս տղերք» (և այս եզրույթը «դա խազ» շահարկվեց ընտրությունների ժամանակ)  իսկ ընտրություններից հետո նույն այդ տղերքին հռչակեցին  «վախկոտ դասալիքներ»։

Ասել եմ և կրկնում եմ, երկու ընդհանրական որակավորումներն էլ կտրուկ սխալ էին և անընդունելի։ Գերին գերի է, և պետության ուղղակի գործառույթն է հանդիսանում, որ ոչ թե որակավորումներ տալ գերության մեջ գտվող ՀՀ քաղաքացիներին, այլ  վերադարձնել Հայրենիք և հետո, առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի, հասկանալ՝ ով ով է։

Սակայն անմիջապես այն պահից սկսած, երբ նախկին գերիների հանդեպ Հայաստանում սկսեցին «վհուկների որսը», ադրբեջանցիները իսկույն օգտագործեցին հայկական իշխանավորների արտահայտած որակավորումները և ուղղակի սկսեցին արդարացնել իրենց անմարդկային, ֆաշիստական կեցվածքը մեր ռազմագերիների հանդեպ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,  «մարդասիրական դրդապատճառներով»։

Այս ակնհայտ անասնական աբսուրդի ներքո ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը արեց մի հայտարարություն, որը դրեց հայ գերիներին  անելանելի իրավիճակի մեջ և փաստացի խլեց մեզանից մեր գլխավոր փաստարկը միջազգային ասպարեզում, որի շնորհիվ ադրբեջանցիների վրա մենք կարողանում էինք ճնշում գործադրել։

Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ մեջբերել ռազմական հանցագործ Ալիևի խոսքերը հայ ռազմագերիների մասով՝  եվրոպական պարբերականի համար։

«Գերիներից ոմանք ձերբակալվել են Հայաստանում, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ, վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց հայրենիք վերադարձրինք, իսկ այնտեղ նրանց ձերբակալեցին։ Բացառված չէ, որ կտտանքների ենթարկեն այս մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այս մարդկանց դաժան խոշտանգումների են ենթարկելու։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում․

մեջբերման վերջ։

Դուք հիմա հասկանո՞ւմ եք, որ ֆաշիստ Ալիևը, հայ գերիներին դարձնելով մանրադրամ իր առևտրի մեջ հայկական իշխանությունների հետ, ստացել է իրավունք լիարժեք արդարացնել իր հակահայկական  քայլերը։

Դուք հասկանո՞ւմ եք, որ այս իրավունքը Ալիևին տվել է հենց Հայաստանի «գերարհեստավարժ» և «սուպերարեստավարժ» իշխանությունը։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ օրը գցեցին սրանք  մեր տղերքին ադրբեջանական բանտերում։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու։

Դուք հասկանո՞ւմ եք, որ հիմա այլևս դուք չեք կարողանա հղում տալ միջազգային հումանիտար կանոններին, մեր տղերքին վերադարձնելու գործում։

Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ արեցիք։

Ախր ո՞նց…

Ո՞նց…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից