Մելիքսեթ Պողոսյանը պատասխանատու ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 13-ին պատասխանատու ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի 2022 թվականի կարիքների համար, վառելիքի, գրասենյակային նյութերի, կապի ծառայություների, ավտոմեքենաների վերանորոգման, պահպանման ծառայությունների և ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում՝ համաձայն հավելվածի։

Մարզպետարանի գլխավոր քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ ծառայությունների իրականացումը»։