Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում կգլխավորի կանանց շարժումը

Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգի և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր:

Կուսակցությունից հայտնում են, որ Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ և կգլխավորի կանանց շարժումը:

Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել։

Կանանց միության ղեկավարները վստահ են` կանանց ժամանակը եկել է։