Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման գաղափարը Լաչինի միջանցքի հետ․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ըստ որի պետք է Զանգեզուրի և Լաչինչ միջանցքները նույնական լինեն, և եթե Երևանը պնդի, որ մաքսակետ տեղադրվի Զանգեզուրում, ապա իրենք էլ կպնդեն, որ մաքսակետ տեղադրվի Լաչինի միջանցքում:

«Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման գաղափարը Լաչինի միջանցքի հետ: Սահմանազատման ու սահմանագծման թեմայով քննարկումներն ուղղված են դրան, որ որոշակի առումով աջակցություն լինի իշխանություններին: Ժողովրդի մեջ գոյություն ունի հավաքական կամք` թույլ չտալու միջանցքի գաղափարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացնելու», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում