Կապանի տարածաշրջանում մառախուղ է

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: