Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342977 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2464749 վերջին մեկ օրում` 7801 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7076 պացիենտ: Մեկ օրում նվազել է 60-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 326559 անձ` վերջին մեկ օրում 255 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: