Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև»,- ասել է նա երեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուֆլիսի ժամանակ: