Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Այս հանդիպմանը նախորդել էին Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Իլհամ Ալիևի առանձնազրույցները Շառլ Միշելի հետ: