Թույլ իշխանությանն ընդունակ է հանդուրժել և քծնել միայն թույլը․ Սենոր Հասրաթյան

Թող ինձ ներեն բոլոր նրանք, որոնց կարելի է խղճալ… Խղճալ հատկապես այն բանի համար, որ այդպիսիները առաջնորդվում են ոչ թե Հայրենիքի շահով, այլ օրվա իշխանությանը ծառայելու, կամ լավագույն դեպքում հանդուրժելու, նեղանձնական հետաքրքրությամբ… Այսօր, քան երբևէ, մենք ունենք ուժեղ ՀԱՅԻ կարիք, որն իրականություն դարձնելու համար պարտավոր ենք մերժել թույլին…

Թույլ իշխանությանն ընդունակ է հանդուրժել և քծնել միայն թույլը… Ասել է թե նա, ում համար Հայրենիքը ոչ թե ս ր բ ու թ յ ու ն, այլ սոսկ սեփական բերան-կերակրափողից մինչև ստամոքս հասնող անիմաստ տարածք է… Հենց այդ «տարածքին» նախապատվություն տալով, հայն անընդհատ կորցրել է…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։