Մաքուր քաղաքականություն, որին համաձայնել են կապիտուլիացիոն իշխանությունները` ստելով մեզ․ Գեղամյան

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև. «Զանգեզուրի միջանցքի և Լաչինի միանցքից օգտվելու կարգը պետք է նույնը լինի: Լաչինում ոչ մի անցակետ չկա: Բնականաբար, Զանգեզուրի միջանցքում էլ մաքսային ոչ մի կետ չպետք է լինի:… Կամ պետք է երկու տեղում լինի, կամ չլինի: Մեկ երկու տարբերակին էլ կողմ ենք»:

Սա է բանակցվում և սա է նաև Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրված նախապայմաններից մեկը: Ոչ մի բարեկամության, եղբայրության կամ հարևանության մասին խոսք: Մաքուր քաղաքականություն, որին համաձայնել են կապիտուլիացիոն իշխանությունները` ստելով մեզ:

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։