Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով (տեսանյութ)

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով, որի շրջանակներում էլ այսօր Սամսոնյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին, որ Նարեկ Սամսոնյանը Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում, ապա ներկայացվել նախաքննական մարմին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նա բերման է ենթարկվել այսօր առավոտյան՝ իր տան բակից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին ձերբակալել են ցուցադրական ձևով՝ մի քանի տասնյակ ոստիկաններով։