Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին․ կբացվի նաև չարտերային ավիահաղորդակցություն Երևանի հետ

Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։

«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով փոխադարձաբար կնշանակեն հատուկ ներկայացուցիչ», – ասել է Չավուշօղլուն, ելույթ ունենալով խորհրդարանում:

Նա հավելել է, որ կբացվի նաև չարտերային ավիահաղորդակցություն Երևանի հետ ։