Հայտնի է, թե երբ է տեղի ունեցել հավաքույթը, որի ժամանակ Արթուր Դավթյանը դհոլ է նվագում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Առանձին լրատվամիջոցներ ակտիվ տարածում եմ մի հրապարակում, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ հավաքույթը տեղի է ուենցել այս տարվա օգոստոսի 16-ին: Ֆեյք, ստահոդ, իրականության հետ որևէ աղերս չունեցող «տեղեկություն» է:

Գլխավոր դատախազի մասնակցությամբ նեղ շրջապատով այդ հավաքույթը, որի մի հատվածի տեսանյութը հայտվել է համացանցում, տեղի է ունեցել ոչ թե օգաստոսի 16-ին՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների և զոհեր ունենալու օրը, այլ հոկտեմբերի սկզբներին, երբ սահմաններին ռազմական գործողություններ չկային և զոհեր ևս չկային: Այն, որ հավաքույթը տարվա շոգ եղանակի չի եղել, վկայում են նաև տեսանյութում երևացող անձանց զգեստները:

Պատահական չէ, որ հավաքույթն օգոստոսին տեղի ունեցած լինելու մասին որևէ հրապարակման մեջ տեղեկատվության որևէ աղբյուրի հղում չի անում:
Դա մի պարզ բացատրություն ունի՝ որովհետև գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ:

Խաղադրույքն արվել է նրա վրա, որ ընթերցողներն ուշադրությունը ոչ թե ամսաթվերի վրա են դարձնելու, այլ գլխավոր դատախազի անունը, նրա մասնակցությամբ հավաքույթը հատկապես «սահմաններին պատերազմ» և «զոհ» բառերի հետ համադրության մեջ տեսնելու:

Այն հանգամանքը, որ նշված ֆեյք տեղեկությունը տարածվում է կոնկրետ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներով, հասկանալի է դարձնում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Պարզապես երկրի սահմաններին ռազմական գործողություններն ու ցավալի զոհերն իրենց քաղաքական կեղտոտ կրքերի բավարարման միջոց դարձնողները, նրանք, ովքեր հայրենասիրության, հայրենիքի կացության և զինվորի վիճակի հարցերով ոչինչ չունեն արած, ի տարբերություն գլխավոր դատախազի, ում արածների մասին (ընդ որում՝ ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ու ոչ միայն պաշտոնական պարտականությունների կատարմամբ), հաճախ չի բարձրաձայնվում, շատ են բարդույթավորված այդ արածների մասին տեղյակ լինելու բերումով իրենց անկարողությամբ ու անընդունակությամբ:

Չի ստացվելու. շատ պրիմիտիվ է»: