ՌԴ ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ին զգուշացրել է դեպի արևելք ընդլայնման «ծանր հետևանքների» մասին

ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի կարող տեղի ունենալ ի վնաս այլ երկրների անվտանգության, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Իզվեստիային» տված հարցազրույցում։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Դիվանագետն ընդգծել է, որ դաշինքներին միանալու ազատությունը չի կարող բացարձակ լինել, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը կտրուկ հակասության մեջ է այս պոստուլատի հետ։ Միաժամանակ, ինչպես պարզաբանել է նա, Մոսկվան կշարունակի ուշադրություն դարձնել «երկուսը համատեղելու» անհնարինությանը։

«Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնում չպետք է լինի: Եվ փորձերը ներկայացնել, թե իբր Ռուսաստանն այստեղ վետո չունի, այս ամենն ապարդյուն փորձեր են: Մենք մեր դիրքերում կկանգնենք. եթե հակառակորդները դեմ գնան, կտեսնեն, որ նրանց անվտանգությունը չի ամրապնդվի,  հետևանքները նրանց համար ծանր կլինեն»,- ասել է Ռյաբկովը։

Փոխարտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները փորձում են ժխտել այն հարցի օրինականությունը, թե ինչու է Հյուսիսատլանտյան դաշինքը շարժվում դեպի արևելք։

«Բայց սա սխալ է, որը կարող է հանգեցնել սեփական անվտանգության թուլացման»,- եզրափակել է թերթի զրուցակիցը։

Դիվանագետը կարևորել է նաև ռազմաքաղաքական դաշինքներ մտնելու հարցում փոխադարձ պարտավորություններ և պատասխանատվություն ունենալու հստակ շրջանակ։