Արցախում ավիառումբ են վնասազերծել

Շաբաթվա ընթացքում Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94  փոքր տրամաչափի այլ զինամթերք:

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ:

Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 10 ելք։