ՔՊ-ն քաղաքապետարանում ցանկանում է ունենալ ջեբի շնիկ կամ цепной пёс

Վարորդներին տալիս են 260.000 դրամ 15 օրվա համար և նրանք բոյկոտո՞ւմ են:

Լուրջ ե՞ք ասում, հարգելի վարորդներ:

Հանրային ծառայողների կեսը երևի, որոնք ունեն ավելի բարձր որակավորում, դասատուները, պոլիկլինիկայի բժիշկները անգամ այդքան փող չեն աշխատում…

Վստահ եմ, խնդիրը այն չէ, որ վարորդները անհագ են դարձել: Ավելի շուտ՝ ՔՊ-ն քաղաքապետարանում ցանկանում է ունենալ ջեբի շնիկ կամ цепной пёс.

Չէ, Հայկոն աչքիս լույսը չի, բայց համաձայնեք, որ Վահագն Ալեքսանյան էլ չի:

Ինչպես կասեր ՔՊ դասականը (գուցե Լուսնի վրա լինի)՝ սևին սև, սպիտակին սպիտակ:

#Երևանը_ձեր_հոր_դուքյանը_չէ

Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից