Սիոնիստները փորձում են փչացնել Իրանի հետ բանակցությունների մթնոլորտը․ Բաղերի Քանի

Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է. «Սիոնիստները փորձում են բանակցությունների սրահից դուրս փչացնել դրանցում տիրող մթնոլորտը»: Գրում է parstoday.com-ը։

Կիրակի օրը,  «Ալ Մայադին» լրատվական ցանցին տված հարցազրույցում, Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցություններում, ԻԻՀ գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, նշելով, որ բանակցություններն արդյունավետ են, ասել է. «Սիոնիստները բանակցությունների սրահից դուրս ջանքեր են գործադրում՝ բանակցային մթնոլորտի վրա ազդելու նպատակով»:

Նա հավելել է. «Ակնհայտ է Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումների համատեղելիությունը Իրանի դիրքորոշումների հետ, սակայն գոյություն ունի նաև արևմտյան կողմի հետ տարաձայնությունների հարցը»:

Իրանի գլխավոր բանագնացը նշել է, որ Թեհրանը կամավոր է եկել բանակցությունների սեղանի շուրջ և մյուս կողմից ակնկալվում է տրամաբանական մոտեցում ցուցաբերել բանակցություններին և քայլեր ձեռնարկել՝ հարցերը լուծելու ուղղությամբ»:

«Բանակցությունների այս փուլում մենք սպասում ենք ԱՄՆ-ի նոր դիրքորոշմանը և որոշում կկայացնենք ըստ այդ մոտեցման»,- հավելել է Քանին: