Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 66 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342604 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2451381 վերջին մեկ օրում` 3619 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7476 պացիենտ: Մեկ օրում նվազել է 390-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 325832 անձ` վերջին մեկ օրում 438 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17  քաղաքացի, մահացածների թիվը 7819 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1477 է: