Ստում ես քաղաքացի Փաշինյան․ Փաշինյանի նախկին խորհրդական

Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ

Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առ այժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով… Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,

ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով…. տորպեդահարվեցին ի օգուտ «լՕքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:

ՍՏՈւՄ ԵՍ քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:

Քեզ պետք է քաոսը:

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:

Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը

 

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից։