Շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել․ Սոնա Շահգելդյան

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն, թե հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամաբ։ Քիչ առաջ երգչուհին արձագանքել է իր մասին շրջանառվող լուրերին։

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է «Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։ Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է երգչուհին։