Սա իրոք անհանգստացնող սցենար է

Ռուս-ուկրաինական հնարավոր բախման սցենարներից մեկն էլ լինելու է ռուսական ուժերը ջլատելու նպատակով տարբեր ֆրոնտներ բացել Ռուսաստանի դեմ՝ Սիրիայում, Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, այլ «վառվող կետերում» և Ռուսաստանի ներսում: Սա իրոք անհանգստացնող սցենար է: Իհարկե պատմությունը ցույց է տալիս, որ ռուսները նման դեպքում «Всё для фронта, всё для победы» ռեժիմն են միացնում, բայց որքանով հանրային միասնականություն կլինի, դժվար է ասել: Դրա համար բախումը հնարավորինս կարճ պետք է լինի: Ռուսաստանի մոտեցումն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ ընդհանուր սահման չունենա, կամ էլ լինի բուֆերային գոտի, եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, ինչպես երեկ հայտարարել է:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից