ԱՄՆ-ը ձգձգում է Ուկրաինային ռազմական օգնության ուղարկումը՝ լարվածությունից խուսափելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 200 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստել Ուկրաինայի համար, սակայն դադարեցրել է դրա մատակարարումը, չնայած Կիևի բազմաթիվ դիմումներին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է հետաձգել օգնության ուղարկումը, որպեսզի փորձի դիվանագիտական ​​ճանապարհով նվազեցնել լարվածությունը Ուկրաինայի շուրջ։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ռազմական օգնության փաթեթի հաստատման փաստաթուղթը «նախագահի սեղանին է արդեն երեք-չորս շաբաթ»։

Միաժամանակ, լարվածության աճի դեպքում ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ուկրաինային ռազմական աջակցության ծավալների զգալի ավելացումը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, օգնության փաթեթի ծավալը դեռևս պարզ չէ։