Հայաստանի «արտաքին քաղաքականության» ողջ պերճանքն ու թշվառությունը

Երկիրը ներկայացնող անձը մեկ օրում մասնակցում է իրար տրամագծորեն հակասող օրակարգեր ունեցող երկու միջազգային գագաթնաժողովի (միայն այս կոնտրաստը խոսում է արկածախնդիր արտաքին քաղաքականության մասին, ու թող ոչ ոք սա չներկայացնի որպես «փոխլրացման»  կամ «և՛, և՛»-ի օրինակ, առնվազն Պուտինի ծիծաղը կշարժեք)։

Դեռ մի կողմ դնենք, որ երկրորդ` մեզ ոչինչ չտվող ժողովրդավարության համաժողովին մասնակցությունը ակնհայտ հակառուսական, հակաիրանական, հակաչինական ազդակներ է պարունակում։

Երկու դեպքում էլ, հաշվի առնելով դրանց օրակարգերն ու մասնակիցների շրջանակը, կարող էր բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար կարևորություն ներկայացնող հարցեր, բայց

– Արցախից առհասարակ չխոսեց

– չարձագանքեց Ադրբեջանի ԵԱՏՄ հրավերին

– կրկին խոսեց բացառապես «ժողովրդավարության բաստիոնից»

-«հանուն ժողովրդավարության» համաժողովին նույնիսկ չանդրադարձավ մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ոտնձգություններին։

– չխոսեց գերիներից

– ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ չանդրադարձավ նույն պահին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքին, որի արդյունքում ունեցանք զոհ և 8 վիրավոր(առավել ևս, որ դա Նազարբաևին հակադարձելու ճիշտ պատճառ էր)։

-չխոսեց ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններից։

-չխոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ադրբեջանական սպառնալիքներից…

Այս մարդը ի վիճակի չէ/մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահը միջազգային ասպարեզում

Նա երեք տարի է, ինչ զբաղված է «ժողովրդավարության բաստիոնի» ռաբիզ երգը տարբեր առիթներով, կոտրված անգլերենով ու քայքայված ռուսերենով երգելով

Նա մեզ ներքաշում է նոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որտեղից, վախենամ, այլևս որպես պետություն չենք կարողանալու դուրս գալ։

 

 

Դերենիկ Խաչատրյան

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ, «Լույս» հիմնադրամ