Ինչո՞ւ են Բաքվի բանտից վերադարձող գերիները տեղափոխվում հայկական բանտեր. Աղաջանյանի պարզաբանումը

Գոյություն ունի Հայաստանի օրենսդրություն, որը ենթադրում է ընթացակարգեր, և ես ենթադրում եմ, որ ըստ այդ ընթացակարգերի մեր հայրենակիցները, որոնք ենթակա են ներգրավման որոշակի քրեական գործերի շրջանակներում, պետք է ներգրավվեն այդ գործերում համապատասխան ժամկետների մեջ: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պարզաբանելով, թե որքանով է ճիշտ, որ Բաքվի բանտերից վերադարձող գերիները տեղափոխվում են Հայաստանի բանտեր:

«Խոսքը օրենսդրական կարգավորումների մասին է և հավելյալ մեկնաբանություններ, հոգեբանական և այլ նմանատիպ հանգամանքները հաշվի առնող կոնկրետ սուբյեկտներ, ատյաններ կան, որոնք պետք է այդ հարցին պատասխանեն: Ոչ մի դեպքում դա չի կարող տեղի ունենալ ի հակառակ ՀՀ օրենսդրության»,-ասաց նա: