Մենք ազգովին պարտավոր ենք չմոռանալ այն, ինչ կատարվել է ուղիղ 30 տարի առաջ…

Մենք ազգովին պարտավոր ենք չմոռանալ այն, ինչ կատարվել է ուղիղ 30 տարի առաջ…

Իսկ ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին՝ նորանկախ Արցախի Հանրապետությունում անց է կացվել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման, ԼՂՀ կազմավորման և ԼՂՀ օրինական իշխանությունների ձևավորման հարցերով հանրաքվե: Այն տեղի է ունեցել նախքան 1991թ. դեկտեմբեևրի 21-ին Ալմա-Աթայում ԽՍՀՄ լուծարման մասին հռչակագրի ստորագրումը:

Միջազգային դիտորդների հավաստմամբ հանրաքվեն անց է կացվել ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվել է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծություններով… Քվեարկության օրը  զոհվել է 10, վիրավորվել՝ 11 քաղաքացի…

Քվեարկության իրավունք ունեցող 132.328 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 108.738 մարդ, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցողների 82,2 տոկոսը: Քվեարկությանը մասնակից քաղաքացիների 99,89 տոկոսը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը…

30 տարի անց մենք պարտավոր ենք հիշել, հարգել և պաշտպանել այն որոշումը, որը կայացրել և դրանից հետո՝ ողջ հայ ժողովրդի օժանդակությամբ, արյամբ  պաշտպանել է արցախահայությունը…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից